ԱՊԼ 18-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Բրայթոնին» և 4-2 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման արդեն 2-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Սական, իսկ 39-ին Էդեգորը կրկնապատկեց այն:
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 47-րդ րոպեին, Նկետիան հաշիվը դարձրեց խոշոր:
65-րդ րոպեին տանտերերը կարողացան գրավել մրցակցի դարպասը. աչքի ընկավ Միտոման, սակայն 6 րոպե անց Մարտինելին խփեց լոնդոնցիների 4-րդ գնդակը:
«Բրայթոնը», սակայն չհուսահատվեց ու ևս 2 գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը. մեկը VAR համակարգով չեղարկվեց:
Այսպիսով, խաղն ավարտվեց 2-4 հաշվով: Այս տուրից հետո «Արսենալը» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բրայթոնը» 24 միավորով 8-րդն է:
























































