Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ամփոփել է 2022 թվականը․
«Այս տարին շատ հաջողակ էր իմ համար։ 2022-ին դարձա աշխարհի բացարձակ գավաթակիր, եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն։ Մեծ պատիվ էր բարձրացնել հայոց եռագույնը, հնչեցնել հիմնը, և արժանանալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս էին և գնահատեցին իմ աշխատանքը։ Խաղաղություն մեր երկրին»,- գրել է Արթուր Դավթյանը և հրապարակել այս լուսանկարները։