Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Լեսթերին»։
Հանդիպման հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Կիրնան Դյուսբերի-Հոլը։
38-րդ րոպեին «Լեսթերի» պաշտան Վաուտ Ֆասը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 7 րոպե անց 24-ամյա բելգիացին ևս մեկ ինքնագոլի հեղինակ դարձավ։
«Լիվերպուլն» այս հաղթանակից հետո 28 միավորով 6-րդ տեղում է։ «Լեսթերը» 17 միավորով 13-րդն է։
























































