Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հանրապետության նախագահի նստավայրում այսօր երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Արարողությունից հետո բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը գրել է․
«Շատ ուրախ և հպարտ եմ, որ 4-րդ անգամ դարձա Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ներգրավված էին այս գործում»։