«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը սկզբունքային համաձայնության է եկել «Չելսիի» հետ պայմանագրի կետերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականմ իսկ աշխատավարձը լոնդոնյան ակումբում կկազմի տարեկան 10 մլն եվրո։ Նշվում է, որ «Չելսին» հիմա աշխատում է գործարքն ավարտելու ուղղությամբ․ «Բենֆիկան» պահանջում է վճարել Էնցոյի պայմանագրում առկա հրաժարագինը՝ 120 մլն եվրո։
Ֆերնանդեսը ճանաչվել էր ԱԱ-2022-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
























































