«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, որն ավելի վաղ գլխավորում էր «Չելսին», ասել է, որ փորձել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին հրավիրել լոնդոնյան ակումբ։
«Հոլանդը հիանալի մարզիկ է, նա կարող է ցանկացած թոփ լիգայում հաջողության հասնել, ես նրան շատ եմ հարգում։ Ես փորձել եմ նրան «Չելսի» հրավիրել, բայց դա տեղի չունեցավ։ Արդեն այն ժամանակ պարզ էր՝ նա ով կդառնա»,- ասել է Լեմպարդը լրագրողներին։
Հոլանդը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։