«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցավակցել է լեգենդար Պելեի մահվան կապակցությամբ։
««Մանչեսթեր Սիթիում» բոլորի անունից ուզում եմ անկեղծ ցավակցություններս հղել Պելեի ընտանիքին և ընկերներին․․․ Կարծում եմ՝ Նեյմարը լավ է արտահայտվել այդ մասին։ Մինչ Պելեն՝ տասը համարն ուղղակի թիվ էր, իսկ նրանից հետո ինչ-որ յուրահատուկ բան դարձավ․․․Այն, ինչ նա արեց ֆուտբոլի համար, ընդմիշտ մեզ հետ կմնա»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Սիթիի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ Պելեն մահացավ երեկ 82 տարեկան հասակում․ նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։