«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ցանկանում է թիմում պահել հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին։
31-ամյա բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
«Մենք շատ ենք խոսել Ռոբերտոյի հետ։ Ես անպայման ուզում եմ, որ նա մնա։ Եթե իմ խոսքերն ինչ-որ կերպ ազդում են Ֆիրմինոյի վրա, ապա հարցրեք նրան այդ մասին»,- Կլոպի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
Ֆիրմինոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մերսիսայդցիների կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։