«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակի համար ընթացող պայքարի մասին։
«Այս մրցաշրջանում մենք խոսում ենք լավագույն 7-ի մասին։ Հիմա բոլորս գիտենք, որ «Նյուքասլը» շատ ուժեղ հավակնորդ է: Չեմպիոնների լիգայի ուղեգիր կստանան միայն չորս թիմեր. Հիմա կարծես երկու տեղ է մնացել։
«Արսենալը» հիանալի մրցաշրջան է անցկացնում. «Սիթին»՝ «Սիթին» է։ «Մանչեսթեր Յունայթեդն» ակնհայտորեն վերադարձել է, «Տոտենհեմը» դժվար է պայքարում, «Չելսին» դեռ այստեղ է։
Դժվար կլինի։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար մեզ պետք է հիանալի անցկացնել մրցաշրջանի երկրորդ կեսը: Սա է մեր նպատակը։
Ակնհայտ է, թե ինչ որակի մրցակիցներ ունենք, բայց դեռ շատ բան մեզնից է կախված։ Մենք ճնշման տակ ենք, ինչպես մյուս թիմերը, քանի որ իմանալը, որ մի քանի միավորով հետ ենք մնում, ամենահաճելի զգացումը չէ։ Մեզ մեծ պայքար է սպասվում բազմաթիվ հիանալի հանդիպումներով»,- ասել է Կլոպը Sky Sports-ի հետ զրույցում։
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է և 4-րդ տեղից հետ է մնում 5 միավորով: