Ինդիանայի հարձակվող Բադի Հիլդը NBA-ի պատմության ամենաարագ երեք միավորանոց նետումն է կատարել:
Քլիվլենդի դեմ խաղում (135:126) Հիլդը խաղաժամանակի երրորդ վայրկյանին գնդակն ուղարկեց զամբյուղը։
Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր Ինդիանայի բասկետբոլիստին՝ 2000 թվականին Ռեջի Միլլերը հանդիպման չորրորդ վայրկյանին երեք միավորանոց նետում կատարեց։