«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոյի՝ անգլիական ակումբ տեղափոխության ժամանակ Վիրջիլ վան Դեյկի ունեցած դերի մասին։
«Մեզ Վիրջիլը պետք չէր, որ Գակպոյին համոզեինք մեզ մոտ տեղափոխվել։ Վիրջիլը որոշալի պահից ներգրավված էր դրանում, բայց մենք նրան չէինք խնդրել օգնել մեզ համոզել նրան, որովհետև դրա պատճառը չկար, հատկապես, երբ ինձ թույլ տվեցին խոսել Կոդիի հետ։
Հաճելի պահ է, երբ «Լիվերպուլի» մարզիչն ես ու մտածում ես, որ ինչ-որ մեկին պիտի համոզես տեղափոխվել։ Բայց երբ խոսում ես խաղացողների հետ, հասկանում ես, որ դուռը քո առջև լայն բացված է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































