«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալ Ժոաո Սանտոսը նշել է, որ ֆուտբոլիստն ուրախ կլիներ, եթե առաջարկ ստանար «Նապոլիից»։
««Նապոլիի» հետաքրքրվածությո՞ւնը։ Ուրախ կլինեինք, եթե առաջարկ ստանայինք Նեապոլից, Ժորժինյոյի համար այն յուրահատուկ ակումբ է, բայց առայժմ նրանք մեզ հետ չեն կապվել»,- Սանտոսի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 2018-ին Ժորժինյոն հենց «Նապոլիից» տեղափոխվեց «Չելսի»։
























































