Անգլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ալան Շիրերը խոսել է «Ման Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Դեռ մրցաշրջանի սկզբում եմ ասել այդ մասին։ Կարծում եմ՝ լավ հարձակվողը 20 գոլ կխփի, իսկ ֆանտաստիկ հարձակվողը, ինչպիսին նաև Հոլանդն է․․․նրա գոլերի քանակը կսկսվի 4 թվով։ Ինձ դուր է գալիս Էրլինգի քաղցն ու ցանկությունը, դուր է գալիս նրա վերաբերմունքը ֆուտբոլի հանդեպ։
Եթե ուզում եք զրոյից իդեալական կենտրոնական հարձակվող ստեղծել, ապա Հոլանդն այն է, ինչ ձեզ պետք է։ Ոչ մի ասպեկտ չկա, որտեղ նա վատը լինի։ Եթե նա լավ մարզավիճակում լինի, ամենաքիչը 40 գոլ կխփի։ Հաշվի առնելով նրա հնարավորություններն ու թիմի հնարավորությունները, Հոլանդը կգերազանցի իմ ռեկորդը, եթե ԱՊԼ-ից չհեռանա»,- Շիրերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
























































