Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչները հրապարակել են թենիսի 2023 թվականի հեղինակավոր մրցաշարի մրցանակային ֆոնդը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ մրցաշարում կխաղարկվի 76,5 մլն ավստրալիական դոլար (51,5 մլն ԱՄՆ դոլար):
Սա մրցաշարի պատմության մեջ ամենամեծ մրցանակային ֆոնդն է։ Նշենք, որ տղամարդկանց և կանանց մենախաղի Ավստրալիայի բաց առաջնության հաղթողները կստանան մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար։
Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի հունվարի 16-ից 29-ը Մելբուրնում։