Անգլիայի առաջնության տասնյոթերորդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիդսին» 3-1 հաշվով։ Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն այս խաղում երկու գոլ խփեց:
Ինչպես պարզվեց, հանդիպման ընթացքում Հոլանդը վաստակեց իր 100-րդ արդյունավետության միավորը Եվրոպայի թոփ-5 առաջնությունների հանդիպումներում։
Խոսքը Դորտմունդի «Բորուսիայում», ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիում» ելույթների մասին է։ Բացի այդ, Հոլանդը խաղացել է նաև «Ռեդ Բուլ Զալցբուրգում», սակայն նրա հաջողություններն այնտեղ ներառված չեն այս վիճակագրության մեջ։
Հարյուր միավորի մեծ մասն, իհարկե, գոլերն են՝ 82 գնդակ։ Նա նաև 18 գոլային փոխանցում է կատարել իր գործընկերներին «Բորուսիայում» և «Մանչեսթեր Սիթիում»: