ԱՄՆ-ում կայացել է NBA-ի կանոնավոր մրցաշրջանի հանդիպումը, որում «Չիկագոն» իր հարկի տակ հաղթեց «Միլուոկիին»։
Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում «Բուլսի» հաղթանակով՝ 119:113 (28:32, 29:23, 22:27, 27:24, 13:7) հաշվով։ «Բաքսի» հարձակվող Յանիս Անտետոկունպոն այս խաղում վաստակեց 45 միավոր։
«Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս պարտվել է «Մայամիին»։ Հանդիպումն ավարտվել է «Հիթի» հաղթանակով՝ 112:98 (33:25, 28:27, 34:26, 17:20) հաշվով։ Ամենաարդյունավետ խաղացողը «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսն էր (27 միավոր):
Խաղային օրվա մյուս հանդիպումներում «Բրուքլինը» հյուրընկալվելիս հաղթեց «Ատլանտային» (108:107), «Օրլանդոն» հյուրընկալվելիս պարտվեց «Դետրոյթին» (101:121), իսկ «Վաշինգտոնը» սեփական հարկի տակ հաղթեց «Ֆենիքսին» (127:102): Օրվա մեկ այլ խաղում «Նյու Օրլեանը» 119:118 հաշվով հաղթել է «Մինեսոտային»: