«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը «Լիդսի» դեմ խաղում խփած երկու գոլերի շնորհիվ գերազանցել է իր հորը՝ Ալֆ-Ինգեին ԱՊԼ-ում խփած գոլերի շնորհիվ:
Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ 17-րդ տուրում հաղթել է «Լիդսին» 3-1 հաշվով:
22-ամյա նորվեգացին Անգլիայի ընթացիկ առաջնությունում արդեն 20 գոլ է խփել և գերազանցել իր հոր ռեկորդը, որի ակտիվում 18 գոլ կա:
Նշենք՝ Հոլանդի հայրը 18 գոլը խփել է 181 խաղում, իսկ Էրլինգը՝ 14: