«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)՝ առանձին նշելով դուբլի հեղինակ դարձած հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը։
«Աշխարհի առաջնությունից հետո ոչ ոք չգիտեր, թե մենք ինչպես կանցկացնենք հանդիպումը: Այսօր գնդակով մենք հիանալի էինք:
Մենք շատ լավ խաղացինք մրցակցի դեմ՝ հիանալի ելույթ ունենալով երկրորդ խաղակեսում, երբ մրցակիցը ստիպված եղավ բացվել։
Հոլա՞նդ․․․ Նա արդեն շատ գոլեր է խփել, բայց կարող է ավելի շատ գոլեր խփել։ Մենք հիացած ենք, թե որքան համեստ է նա: Նա աշխատանքային էթիկայի և պրոֆեսիոնալիզմի բացառիկ դրսևորում է։ Հոլանդը մեծ սպառնալիք է մեր բոլոր մրցակիցների համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։