«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայում «Լիդսին» հաղթելուց հետո (3:1) լրագրողների հետ կիսվել է իր զգացողություններով:
Հիեշեցնենք, որ ֆուտբոլիստը չի մասնակցել ԱԱ-2022-ին, քանի որ Նորվեգիայի հավաքականը չէր նվաճել մրցաշարի ուղեգիր։
«Ես տանն էի, մի փոքր զայրացած էի, որ Աշխարհի առաջնությանը չէի մասնակցում: Ես հիմա լիցքավորել եմ իմ մարտկոցները:
Աշխարհի գավաթի խաղերում այլ ֆուտբոլիստների գոլերն ինձ մոտիվացրեցին և զայրացրեցին: Հիմա ես ավելի քաղցած եմ և պատրաստ, քան երբևէ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
























































