«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ԱՊԼ-ի 17-րդ տուրում դուբլի հեղինակ է դարձել «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում:
22-ամյա նորվեգացու համար այս գոլերը 19-րդ և 20-րդն էին Պրեմիեր լիգայում։
Ըստ Opta-ի՝ Հոլանդը Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագն է հատել 20 գոլի շեմը: Դա անելու համար նրանից պահանջվել է 14 հանդիպում:
Նախկինում այս ռեկորդը պատկանում էր Քևին Ֆիլիպսին (20 գոլ 21 խաղում)։