Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիդսին» 3-1 հաշվով։ Խաղն անցկացվել է Էլլանդ Ռոուդ մարզադաշտում։
Առաջին խաղակեսի վերջնամասում կիսապաշտպան Ռոդրին առաջ մղեց հյուրերին։ Նրա գոլը միակն էր առաջին խաղակեսում։
Ընդմիջումից հետո հյուրերի հարձակվող Էրլին Հոլանդը դուբլի հեղինակ դարձավ։ 71-րդ րոպեին տանտերերի պաշտպան Պասկալ Ստրեյքը մեկ գնդակ հետ բերեց։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 35 միավորով 2-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, «Լիդսը» 15-րդն է՝ 15 միավորով։