Պատրիս Էվրան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալը «Մանչեսթեր Յունայթեդից» օգուտ է բերել Բրունո Ֆերնանդեշին։
«Բրունո Ֆերնանդեշը պետք է լինի թիմի առաջատարը: Այժմ, երբ Ռոնալդուն այլևս ակումբում չէ, թվում է, որ նա նորից առաջատարն է:
Նա իրացնում է տուգանային և անկյունային հարվածներ: Ցավում եմ, բայց դա հենց այն է, ինչ պետք է Բրունո Ֆերնանդեշին:
Հիշում եմ, որ խաղերից մեկից հետո խոսեցի նրա հետ, և նա չցանկացավ խոսել այդ մասին, քանի որ ասում էր. «Ես չեմ կարող բոլորի հետ խաղալ»: Բայց չի կարելի խոհանոցում երկու խոհարար ունենալ, ինչպես Ֆրանսիայում են ասում։ Հենց այդպես էլ եղավ, ինչի պատճառով ես զարմացած չեմ Բրունո Ֆերնանդեշի խաղից»,- Amazon Prime-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը։