Footy Headlines-ի պորտալը, որը մասնագիտացած է մարզաշապիկների լուսանկարները հրապարակելու հարցում՝ մինչ դրանց պաշտոնական թողարկումը, ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենա Իտալիայի հավաքականի արտագնա մարզաշապիկը, որը Ռոբերտո Մանչինիի թիմը կկրի 2023 թվականին։
Շապիկը կպատրաստվի մարմարյա դիզայնով՝ կապույտ և ոսկեգույն շեշտադրումներով։ Նշվում է, որ այս շապիկը 80%-ով նման է համազգեստին, որը վաճառքում կհայտնվի 2023 թվականի հունվարին, հնարավոր է՝ օձիքի դիզայնի մեջ կարող է լինել որոշակի տարբերություն։