Եզրային պաշտպան Ալվարո Կարերաս Ֆերնանդեսը, որն ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Բենֆիկայում» «Մանչեսթեր Յունայթեդից», դարձել է պորտուգալական թիմի հիմնական կազմի խաղացող, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։ Ֆուտբոլիստը «Բենֆիկայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերի գումարը կազմել է 6 միլիոն եվրո:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա Ֆերնանդեսի՝ «Բենֆիկային» հետագայում վերավաճառելու տոկոսը, ինչպես նաև իրավունք կունենա հետ գնելու պաշտպանին։
Հիշեցնենք, որ 21-ամյա Ալվարո Կարերաս Ֆերնանդեսը «Բենֆիկայի» թիմին վարձավճարով համալրել է այս տարվա սկզբին «Մանչեսթեր Յունայթեդից»:
Վեց ամսվա ընթացքում ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալը պաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո: