«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Այս մասին հայտնում է անգլիական թիմի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ իսպանացի մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է հինգ տարով։ Ավելի վաղ «առյուծները» հայտարարել էին Էմերիի հետ պայմանագիրը երկարաձգելու համաձայնության մասին։
Հիշեցնենք, որ մինչ «Ասթոն Վիլան» Ունայի Էմերին աշխատել է «Վիլյառեալում»։ Ակումբի հետ նա հաղթել է Եվրոպա լիգան 2021/2022 մրցաշրջանում։