«Լիվերպուլի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն մոտ ժամանակներս կարող է լքել Եվրոպան և վերադառնալ հայրենիք։
Լրագրող Խոակիմ Պիերայի խոսքերով՝ «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել բրազիլական «Կորինտիանս»:
Բիրմինգհեմյան ակումբի նոր մարզիչ Ունայ Էմերին ամենևին էլ Կոուտինյոյի ծառայությունների կարիքը չունի։ Այդ պատճառով խաղացողը կարող է փոխել ակումբային գրանցումը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում «Ասթոն Վիլան» մոտ 40 միլիոն եվրոյով գնեց նրա տրանսֆերը կատալոնական «Բարսելոնայից»:
Բրազիլացու տեղափոխությունը «Վիլլա Պարկ» ժամանակին նրա նախկին գործընկեր Սթիվեն Ջերարդի ցանկությունն էր, ով մինչև վերջերս զբաղեցնում էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։