Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի համագործակցությունը աշխարհահռչակ Tateossian London ընկերության հետ:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ է կարևորում Tateossian London ընկերության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականությունը։
Անցնող տարվա ընթացքում երկու կազմակերպությունների միջև համագործակցությունն արդյունավետ և փոխշահավետ էր։ Համոզված ենք, որ 2023 թվականին համագործակցության շրջանակը կընդլայնվի»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։