Մարկուս Ռեշֆորդը գոլի հեղինակ է դարձել «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ ԱՊԼ-ի խաղում, որում մանկունիացիները 3-0 հաշվով հաղթանակ են տարել:
Հարձակվողը կարիերայի ընթացքում խփել է իր 64-րդ գոլն Անգլիայի Պրեմիեր-լիգայում և պատմության մեջ 8-րդն է ՄՅՈՒ-ի կազմում խփած գոլերի քանակով՝ հավասարվելով Էրիկ Կանտոնային:
Ցանկում 7-րդը Ուլե-Գունար Սուլշերն է՝ 91 գոլով: ՄՅՈՒ-ի կազմում գոլերի քանակով ռեկորդակիրը Ուեյն Ռունին է՝ 183 գոլով:
Թոփ-6-ում ընդգրկված են Ռայան Գիգզը (108 գոլ), Պոլ Սքոուլզը (107), Կրիշտիանու Ռոնալդուն (103), Ռուդ վան Նիստելրոյը (95) և Էնդի Քոուլը (93):
























































