«Բրայթոնի» կիսապաշտպան Մակ Ալիստերը գրավել է ևս մեկ թոփ-ակումբի ուշադրությունը:
«Արսենալից», «Աթլետիկոյից» և «Տոտենհեմից» բացի Արգենտինայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»:
TyC Sports-ի տեղեկություններով, «Բրայթոնը» կցանկանար Մակ Ալիստերին թիմում պահել գոնե մինչև մրցաշրջանի ավարտը:
ԱՊԼ 14 խաղում կիսապաշտպանը 5 գոլի հեղինակ է դարձել: