Ուկրաինական «Շախտյորը» մերժել է Լոնդոնի «Արսենալի»՝ կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի տրանսֆերի շուրջ արված առաջին առաջարկը: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար 65 մլն եվրո է առաջարկել, որից 40 մլն-ը պետք է վճարեր միանգամից, իսկ մնացած 25 մլն-ը՝ փուլային: «Շախտյորը» Մուդրիկի համար ցանկանում է 100 մլն եվրո ստանալ և հաստատուն է իր որոշման մեջ:
«Արսենալը» միակ թիմն է, որը պաշտոնական առաջարկ է արել ուկրաինական ակումբին, կողմերի միջև բանակցությունները շարունակվում են:
Մուդրիկը 2017 թվականից է հանդես գալիս «Շախտյորում»: Ուկրաինայի ընթացիկ առաջնություն նա 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
























































