ԱՊԼ 17-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոթինգեմ Ֆորեսթի» դարպասը:
Մանչեսթերյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ռեշֆորդը, Մարսիալն ու Ֆրեդը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 29 միավորով 5-րդն է ու մեկ միավոր է հետ մնում 4-րդ տեղում գտնվող «Տոտենհեմից»: «Նոթինգեմ Ֆորեսթը» նախավերջին տեղում է՝ 13 միավորով: