Լոնդոնի «Չելսիի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կայ Հավերցը ԱՊԼ 17-րդ տուրի՝ «Բորնմութի» դեմ խաղից հետո խոստովանել է, որ իրեն ազատ է զգում՝ խաղալով թիմի գլխավոր մարզիչ Գրեմ Պոտերի գլխավորությամբ․
«Պոտերն ինձ ազատություն է տալիս խաղադաշտում, ինչը հարմարավետ է ինձ համար։ Ինձ դուր է գալիս զգալ այդ ազատությունն ու գտնվել տուգանայինում։ Նա ինձ մեծ վստահություն է հաղորդում»,- Հավերցի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք՝ «Բորնմութի» դեմ խաղում Հավերցը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ «Չելսին» 2-0 հաշվով հաղթանակ է տարել։ Լոնդոնյան թիմը 15 խաղից հետո 24 միավոր ունի իր ակտիվում և ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում։