«Չելսին» Անգլիայի Պրեմիեր-լիգայի 17-րդ տուրում հաղթել է «Բորնմութին» և ընդհատել է առաջնությունում առանց հաղթանակների շարքը։
Նախորդ հինգ տուրերում լոնդոնյան թիմը չի կարողացել հաղթանակի հասնել․ «Չելսին» ոչ-ոքի է խաղացել «Բրենտֆորդի» հետ (1-1), ինչպես նաև պարտվել է «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնին» (1-4), «Արսենալին» (0-1) և «Նյուքասլին» (0-1)։
«Չելսին» 15 խաղից հետո 24 միավոր է վաստակել և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Բորնմութը» 16 միավորով 14-րդ տեղում է։