«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ խաղում (2:2)։ 29-ամյա խաղացողը գոլ է խփել Պրեմիեր լիգայի բոլոր թիմերին, որոնց հետ խաղացել է:
Ընթացիկ մրցաշրջանում անգլիական թիմի կազմում անցկացրած 34 խաղում Հարի Քեյնը խփել է 18 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2024 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում Մյունխենի «Բավարիան» ցանկանում է պայմանագիր կնքել Քեյնի հետ:
«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 16 խաղում վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում Անտոնիո Կոնտեի թիմը սեփական հարկի տակ կխաղա «Աստոն Վիլայի» հետ։
























































