«Արսենալը» ցանկանում է գնել «Շախտյորի» վինգեր Միխայլո Մուդրիկին:
Ինչպես հայտնում է ESPN-ը, լոնդոնյան ակումբը 21-ամյա խաղացողի համար առաջարկել է 45+25 մլն եվրո։ Հավանաբար, «Շախտյորը» կհրաժարվի այս առաջարկից, քանի որ Մուդրիկին գնահատում են 100 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի՝ անձամբ ֆուտբոլիստը կողմ է այս տեղափոխությունը։ «Զինագործները» վստահ են, որ ժամանակի ընթացքում «Շախտյորը» կմեղմացնի ֆինանսական պահանջները: Ի սկզբանե «Արսենալը» խաղացողի համար առաջարկել էր 40+20 միլիոն եվրո, բայց այդ առաջարկը մերժվել էր։
Նշվում է, որ Մուդրիկը «Արսենալի» գլխավոր նպատակն է ձմեռային տրանսֆերային պատուհանի համար։
ՈՒՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա եզրային հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև Չեմպիոնների լիգայի 6 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































