Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է զինագործների նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի՝ ԱՊԼ 17-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղին ներկա լինելու մասին.
«Նա ճիշտ պահ է ընտրել, իսկապես առանձնահատուկ օր էր, քանի որ Boxing Day-ը հիանալի օր է ֆուտբոլ խաղալու համար, և ես կարծում եմ, որ մենք արժանի խաղ ցուցադրեցինք: Ինձ դուր եկավ: Ֆուտբոլիստները չգիտեին, որ Վենգերը ներկա կլինի խաղին: Մենք ցանկանում էինք դա գաղտնի պահել: Սա իսկապես կարևոր օր էր:
Շնորհակալ ենք, որ նա եկավ: Հուսով եմ՝ մարզադաշտում զբոսնելով նա զգացել է այն ամենն, ինչ նրա մասին մտածում են, այն ժառանգությունը, որ նա թողել է այստեղ»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
























































