«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Բրենտֆորդի» երկրպագուների՝ թիմի հարձակվող Հարի Քեյնին ուղղված բացականչություններին: Նրանք բացականչում էին. «Դու հուսախաղ արեցիր քո երկրին»՝ ակնարկելով ԱԱ-ի քառորդ եզրափակչի՝ Ֆրանսիայի դեմ խաղի վրիպումը:
«Երկրպագուներն այդպես են արձագանքել, քանի որ նա խաղում է «Տոտենհեմի» կազմում, դժվար թե հիմա նրանց մտահոգի այն, ինչ տեղի է ունեցել Անգլիայից դուրս: Սա նորմալ է: Երկրպագուները փորձում էին խնդիր ստեղծել, բայց, իմ կարծիքով, միայն այն պատճառով, որ նա «Տոտենհեմի» կազմում խաղում է նրանց թիմի դեմ:
Երբ նրանք երկրպագում են հավաքականին, ապա ֆուտբոլիստները լավագույնն են: Հետո, երբ սկսվում են ակումբային խաղերը, երկրպագուները միջոցներ են գտնում մրցակցի մյուս խաղացողներին խանգարելու, քանի որ նրանք կարող են վնասել իրենց սիրելի թիմին»,- ասել է Կոնտեն մամուլի ասուլիսի ժամանակ:
























































