Էրիկ տեն Հեգը հաստատել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով:
Կրիշտիանու Ռոնալդուն նոյեմբերին հեռացել է թիմից։ Պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։
«Այո, մենք հասկանում ենք, որ հարձակվող ենք կորցրել, ուստի ցանկանում ենք նոր խաղացողի հետ պայմանագիր կնքե: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել ճիշտ խաղացողի հետ, որը որակ կհաղորդի թիմին: Դա պարզապես թիմի անդամների թվի ավելացում չի լինելու։
«Մանչեսթեր Յունայթեդում» չափանիշները բարձր են»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել ESPN-ը։