Ամերիկացի գործարար Մատ Իշբիան համաձայնեցրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Ֆենիքս Սանս ակումբի գնման պայմանները։
Նշենք, որ «Սանսի» համար, որն իր պատմության մեջ երբեք չեմպիոն չի դարձել, Իշբիան կվճարի NBA-ի համար ռեկորդային 4 միլիարդ դոլար:
Դա մոտ է համաշխարհային սպորտում ռեկորդին՝ մարզական ակումբների համար վճարված գումարի առումով։ Ավելի թանկ է վաճառվել միայն Դենվեր ակումբը, որը ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) ներկայացուցիչ է՝ 4,6 միլիարդ դոլար:
Բայց այս ռեկորդները շուտով ևս կարող են գերազանցվել, եթե Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառվի 6-7 միլիարդ ֆունտ ստեռլինգով: