Տարվա տասը լավագույն մարզիկների քվերակությունն արդեն մեկնարկել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:
Քվերակության կարգի համաձայն սկզբում լավագույն տասնյակին ընտրում են ԶԼՄ-ների, այնուհետև մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Լրագրողների քվեարկությունն արդեն ավարտվել է և առայժմ միայն այս քվերակության արդյունքում լավագույն տասնյակն ունի այսպիսի տեսք.
- Արթուր Դավթյան — սպորտային մարմնամարզություն
- Արթուր Ալեքսանյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
- Հարություն Մերդինյան — սպորտային մարմնամարզություն
- Հովհաննես Բաչկով — բռնցքամարտ
- Մալխաս Ամոյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
- Անի Հովսեփյան — բռնցքամարտ
- Արսեն Հարությունյան — ազատ ոճի ըմբշամարտ
- Գաբրիել Սարգսյան — շախմատ
- Վարազդատ Լալայան — ծանրամարտ
- Լիլիթ Մկրտչյան — հրաձգություն
Տարվա լավագույն մարզիկների վերջնական տասնյակը կձևավորվի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության ամփոփումից հետո:
ArmSport-ի քվերակությանը կարող եք ծանոթանալ այստեղ: