Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է 2022 թվականին Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման մասին։
«Դա անսովոր խաղ էր հանդիսականների համար: Ցավում եմ Ժյուլ Կունդեի և Ուսման Դեմբելեի համար, բայց սա դիտարժան հանդիպում էր, լավագույններից մեկը, որ երբևէ տեսել եմ: Արգենտինան իսկապես արժանի էր հաղթանակի. Նրանք ավելի լավ էին խաղում, ինչպես և Լեոն: Մի փոքր տարօրինակ է, որ պատմության լավագույն խաղացողը աշխարհի առաջնության գավաթ չէր ունեցել: Այժմ նա արդեն ունի , ուստի մնում է միայն շնորհավորել նրան, քանի որ նա արժանի է դրան։ Լավագույնները պետք է հաղթեին աշխարհի առաջնությունը»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում հանդիպել են Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները 11 մետրանոց հարվածաշարում հաղթել են 4-2 հաշվով ու դարձել աշխարհի չեմպիոն