Արգենտինայի հավաքականի նախկին ավագ Խավյեր Ձանետին խոսել է ԱԱ-2022-ը հաղթելու մասին։
La Gazzetta dello Sport-ի լրագրողը խնդրել է նրան համեմատել Մեսսիին ու Մարադոնային։
«Տղաները մեզ գերազանց էմոցիաներ պարգևեցին, հատկապես, որովհետև մենք սրան շատ երկար էինք սպասել։ Նրանք իրականացրեցին ամբողջ աշխարհի միլիոնավոր արգենտինացիների երազանքը։
Հիանալի եզրափակիչ էր։ Մենք՝ արգենտինացիներս, տանջվեցինք, որովհետև, կարծես, ամեն ինչ հարթ էր ընթանում, բայց հետո Ֆրանսիան հիանալի ձևով վերադարձավ խաղի մեջ։ Մարտինեսի՝ թիմին փրկելը որոշիչ եղավ։
Մեսսի՞ն, թե՞ Մարադոնան։ Ինձ դուր չի գալիս համեմատությունը, պիտի ուղղակի ուրախանանք նրանով, որ պատմության լավագույն խաղացողներն արգենտինացիներ են»։