Փետրվարի 21-24-ը Մոլդովայի մայրաքաղաքում ընթանում է Տուդոր Ժուբիրկու անվան մրցաշարը, որին մասնակցում են նաև մեր երիտասարդ ազատ ոճայինները։ Այս մասին տեղեկանում ենք ՀԸՖ-ի պաշտոնական կայքից:
Ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հայ ըմբիշները փայլուն են հանդես եկել՝ նվաճելով 7 ոսկե մեդալ։
Չեմպիոնական տիտղոսներ են նվաճել՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը, 79 կգ քաշային Հովիկ Աղբալյանը, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, 97 կգ Լյովա Գևորգյանը և 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել՝ 70 կգ քաշայիններ Սերոբ Սերոբյանն ու Նարեկ Հարությունյանը։