Ռուսաստանցի թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը պարտություն է կրել Աբու Դաբիում (ԱՄԷ) ընթացող ցուցադրական մրցաշարի եզրափակիչում։
Վճռորոշ խաղում աշխարհի 8-րդ ռակետ Ռուբլյովը պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին, ով զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
Հանդիպումը տևեց 1 ժամ 34 րոպե և ավարտվեց 6:2, 4:6, 6:2 հաշվով՝ հօգուտ հույն թենիսիստի։
Նշենք, որ Ռուբլյովն այս մրցաշարի նախորդ տարվա հաղթողն էր։