Ավարտվեց ԱԱ-2022-ի բրոնզե մեդալի համար համդիպման Մարոկկո-Խորվաթիա հանդիպման առաջին խաղակեսը։
Հանդիպման հենց մեկնարկից խորվաթներն սկսեցին շատ ակտիվ գործել՝ դիմելով բարձր պրեսինգի։ Եվ դա տվեց իր արդյունքը։ Հանդիպման 7-րդ րոպեին խորվաթ պաշտպան Գվարդիոլը բացեց հանդիպման հաշիվը։
Բայց Դալիչի սաների ուրախությունը երկար չտևեց․ երկու րոպե անց Դարին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։
Այս գոլային հրավառությունից հետո թիմերը շարունակեցին ակտիվ գործել՝ հաճախակի սպառնալով մրցակցի դարպասին։ Եթե մինչև 30-րդ րոպեն մի փոքր խաղային առավելություն ուներ Խորվաթիան, ապա խաղակեսի մնացած հատվածում ավելի ակտիվ էին մարոկկացիները։
Բայց այս խաղում երրորդ գոլը խփեցին ոչ թե Ռեգրագիի սաները, այլ՝ խորվաթները․ շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Օրսիչը՝ հաշիվը դարձնելով 2-1։
Հիշեցնենք, որ Խորվաթիան նախորդ ԱԱ-ի փոխչեմպիոնն է, իսկ Մարոկկոն այս մրցաշարում պատմական արդյունք է գրանցել՝ դառնալով առաջին աֆրիկյան հավաքականը, որը դուրս է եկել Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։