Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել, ըստ որի չարժե համեմատել Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի աշխարհի առաջնությունն ու Կատարում անցկացվող ընթացիկ մրցաշարը։
«Աշխարհի ո՞ր առաջնությունն է ավելի լավ՝ Ռուսաստանում, թե՞ Կատարում: Աշխարհի առաջնություններն իրար հետ համեմատելու կարիք չկա. Ռուսաստանում հիանալի մրցաշար էր, Կատարում ամեն ինչ լավ է»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Աշխարհի 2018 թվականի առաջնությունն անցկացվել է Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում։
Ֆուտբոլի աշխարհի ընթացիկ առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Չեմպիոնության համար կպայքարեն Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականները: