Ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը ԱԱ-2022-ի գալիք եզրափակիչը համեմատել է Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ի վերջին որոշիչ խաղի հետ։
«Չորս տարի առաջվա եզրափակիչն այլ էր: Չորս տարի առաջ տեղի ունեցածը կարող է փորձ ծառայել, բայց ես կարծում եմ, որ դա բոլորովին այլ պատմություն է: Այս կազմով ենք մենք ուզում գրել մեր պատմությունը: Ինձ համար պատիվ ու հպարտություն էր 2018 թվականին թիմակիցներիս հետ նվաճել այդ գավաթը։ Բայց, ճիշտն ասած, ես կենտրոնացած եմ ներկայի վրա: Այն, ինչ նախկինում էր, անցյալ է. Մենք ուզում ենք գրել մեր պատմությունը. Մենք ցանկանում ենք այն ավարտին հասցնել լավագույն ձևով։ Պետք է պատրաստվել մեծ հանդիպման, ցանկացած անկանխատեսելի հանգամանքի։ Մենք պետք է ավարտենք գործը»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։