Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարող է շարունակել գլխավորել ազգային հավաքականը։
Երկրի Ֆուտբոլի ասոցիացիան հույսը դնում է Սաութգեյթի վրա, մասամբ այն պատճառով, որ նրանք դժվարանում են նոր մարզիչ գտնելու հարցում, հայտնում է The Telegraph-ը:
Սպասվում է, որ Սաութգեյթը ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի 2023 թվականին։ Սկզբում մարզչին մոտ կանգնած աղբյուրները վստահ էին, որ նա կհեռանա 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո ամեն ինչ փոխվեց։
Սաութգեյթը, մասնավորապես, դրական էր վերաբերվում իր դերին և Անգլիայի հավաքականում իր ապագային:
Անգլիայի հավաքականն ավարտեց իր մասնակցությունը ԱԱ-2022-ին՝ քառորդ եզրափակիչում պարտվելով ֆրանսիացիներին (1:2):