Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին բացառիկ խաղացող է։ Ինյեստայի հետ միասին նա ինձ ստիպել է սիրել «Բարսելոնան»։ Ես նրա հետ 4 հիանալի տարի եմ անցկացրել։ Նա հանդերձարանում հասարակ տղա է, օգնում է երիտասարդ խաղացողներին։
Մեսսին ինձ շատ բան է տվել։ Նրան պահելը դժվար է, ու մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որ նա հնարավորինս քիչ դիպչի գնդակին»,- Դեմբելեի խոսքերն է փոխանցում GFFN-ն։
ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։