Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է ԱԱ-2022-ի 3-րդ տեղի համար խաղի հանդիպման տրամադրության մասին, որում խորվաթները կխաղան Մարոկկոյի հետ։
«2018 թվականին Ռուսաստանում ես այլ դեր ունեի, քան այսօր։ Պատիվ եմ ունեցել դիտել Մոդրիչին, Ռակիտիչին, Մանջուկիչին, թե ինչպես են պատրաստվում հանդիպումներին։ Երազում էի, որ հաջորդ առաջնությունում կպայքարեմ մեր երկրի համար այնպես, ինչպես նրանք, և հուսով եմ, որ այս առաջնությունում արդարացրի իմ սպասելիքները։
Մեր նպատակը վաղվա հանդիպումն է, իսկ հետո կմտածենք տուն վերադառնալու մասին։ Իհարկե, մարդիկ հպարտանում են մեզնով, և մենք ցանկանում ենք բրոնզե մեդալներով մեկնել Զագրեբ»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում Index.hr-ը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության երրորդ տեղի համար Խորվաթիա — Մարոկկո հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին։